Newmag-ը գրում է.2017թ. մարտի 2-ին սիրիական զորքերը վերստին գրավեցին Պալմիրան ԻՊ-ի զինյալներից: Թե այս ընթացքում ինչ վնասներ են հասցվել հնագույն քաղաքին, հաշվարկները մոտավոր են: Ճշգիտ հնարավոր կլինի ասել միայն քաղաքն ականազերծելուց հետո: Սակայն անզեն աչքով նկատելի գոնե մի քանի նոր կորուստներ կան: Հանրահայտ Տետրապիլոնի 16 սյուներից կանգնուն են մնացել միայն 4-ը: Պայթեցված է հռոմեական թատրոնի ֆասադը: Սակայն քաղաքի այցեքարտը համարվող սյունաշարը դեռ կանգուն է:
Մեր թվարկության 272թ. Պալմիրան հարուտ առևտրական կենտրոն էր: Այն կանգնած էր առաջավոր Ասիայի և Լևանտի խաչմերուկում և զարգացող ու ծաղկող մի պետության մայրաքաղաք էր, որի իշխանությունը տարածվում էր ներկայիս Սիրիայի տարածքի մեծ մասի վրա: Զենոբիա թագուհին փորձում էր պաշտպանել իր երկրի անկախությունը հռոմեական հարձակումներից, սակայն նրա զորքերը չկարողացան դիմադրել կայսրությանը և Պալմիրան հանձնվեց: Ավերլիոս կայսեր զորքերը հիմնահատակ ավերեցին քաղաքը, այդ թվում Բել աստծո տաճարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://newmag.am/2017/palmira/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել